«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լեգենդար հայ ծանրորդ, աշխարհի և Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանին առաջարկում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանին և օլիմպիական խաղերի ժամանակ անհաջող ելույթ ունեցած Առաքել Միրզոյանին քննադատելու փոխարեն ոչ թե Միացյալ Նահանգներ գնալ, այլ Հայաստանում զբաղվել այս ոլորտի զարգացմամբ:


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԲՀԿ խոսնակն ասաց. «Կառաջարկեի, որպեսզի պարոն Վարդանյանը, ԱՄՆ-ում ապրելու ժամանակաշրջանում, անդրադառնար նաև ծանրամարտիկների պատրաստվածության խնդրին, զբաղվեր նրանց իրավիճակի բարելավմամբ, կատարեր ներդրումներ, ջանար, որպեսզի պրոֆեսիոնալիզմը և բարձր մարզական պատրաստվածությունը մեր մարզաշխարհում, մասնավորապես, այդ սպորտաձևի ներկայացուցիչների մոտ՝ լինի բարձր մակարդակի վրա»:

Կարճ ասած Ուլիխանյանի ասածը հետևյալն է. Իսկ դու ի՞նչ ես անում Յուրիկ, որ համարձակվել ես քաջ առյուծ Ծառուկյանին քննադատել: Էտ մարդն էտքան ջանում է, փողեր է խոստանում, որ դու դնես քննադատե՞ս:

Ես չեմ հասկանում էս կարիեռիստ մանկլավիկն իրոք հիմար է, թե իրեն հիմարի տեղ է դնում: Հը՞ն իրավունք չունի նման լեգենդար մարդը քննադատությամբ կամ խորհրդով հանդես գա՞: Էտ դուք ամեն ինչ գիտե՞ք ու ամեն ինչ կարո՞ւմ եք, խորհրդի կարիք էլ չուն՞ք:

Ասեմ ինչ է արել. Յուրի Վարդանյանը մի ողջ սերնդի կուռք է եղել, նվաճել է բոլոր հնարավոր ու անհնար մեդալներն ու գավաթները, ու դու կարծում ես, որ սրանից հետո խոսելու իրավունք չունի՞: Հարգելի դատարկագլուխներ, խորհուրդներ լսեք. Մի գլուխը լավ է երկուսն ավելին, քննադատությունն ընդունելով ձեր պագոնները չեն ընկնլեու, հասկացեք դա վերջապես: Ընդահակառակը, ավելի եք բարձրանալու մարդկանց աչքին: Մարդիկ տեսնելու են, որ ավելի լավը դառնալու ցանկություն ունեք: Ոչ ոք ամեն ինչ չգիտի ու ոչ ոք անսխալ չէ պրն Ուլիխանյան: Սխալվելն ամոթ չէ, ամոթ է չուղղվելը:

Հետո էլ կասեք Վարդան Օսկանյանը խելոք բաներ է ասում հարգելի կամ ոչ հարգելի ՀՀԿ-ականներ ինչի՞ չեք լսում էտ մարդուն: Փոխարենը ասում եք, իսկ դու ինչ ես արել, կամ չես արել: Ես չեմ հասկամում հիվա՞նդ եք դուք: Եթե մի բանից դժգոհում ես, ինչո՞ւ ես նույնը կրկնում մեկ այլ դեպքում: Որտե՞ղ է տրամաբանությունը:

Հիշեցնեմ, որ  Յուրի Վարդանյանը Օլիմպիական խաղերի ժամանակ հայ ծանրորդ Առաքել Միրոզյանի ձախողումից հետո ընդամենը նշել էր, որ անհաջող հանդես գալու պատճառ կարող էր լինել այն, որ Առաքելը մարզվել էր թիմից առանձին: Իսկ նման որոշումն, ըստ Յուրի Վարդանյանի, սխալ էր և հուշում է Գագիկ Ծառուկյանի ու մարզիկի հոր՝ Օգսեն Միրզոյանի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին:

Սա ի՞նչ մոլուցք է ղեկավարությանը հաճոյանալու: Գիտեմ, որ կարիեռիզմդ թույլ չի տալիս ասածներիս մասին խորհելու պրն Ուրիխանյան, բայց փորձիր սթափվել: Եղի՛ր անհատ, այլ ոչ անուղեղ գործիք: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել