Մոդել Շուշան Երիցյանն, ով վերջին շրջանում առավել հայտնի դարձավ համացանցային իր նկարներից, ինչպես նաև գովազդային հոլովակներից, ArmStar.am-ի հետ զրույց ունեցավ մոդել դառնալու ցանկության, քաղաքականության ոլորտում աշխատելու, բաց տեսարաններում նկարահանվելու և իր հաջողության գրավականի մասին։

Գրեթե մեկ տարուց ավել է, ինչ հանդես եք գալիս  որպես մոդել: Իրականում ի՞նչ մասնագիտություն ունեք և ի՞նչպես ընտրեցիք այս ուղին։

Ավարտել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների բաժինը, այնուհետ ընդունվել եմ  Երևանի կառավարման ակադեմիա։ Դրանից հետո աշխատել եմ նաև քաղաքական ոլորտում,  որից հետո քայլեր արեցի և սովորեցի դերսանական ստուդիայում ու արդեն սկսեցի աշխատել որպես մոդել-դերասանուհի։

Ի՞նչով  գրավեց Ձեզ մոդելային աշխատանքը։

Դեռևս մանկուց ինձ գրավել է բեմը, արվեստը և արվեստի հետ կապված գրեթե ամեն ինչ։ Դա երազանք էր, որն իրականացավ։

Մեկ անգամ նշել էիք, որ մոդելինգը Հայաստանում այդքան էլ «հարգված» ու ողջունելի մասնագիտություն չէ, և շատերն էլ բացասական են վերաբերվում մոդելային կարիերային, այնուամենայնիվ, Դուք ընթանում եք հենց այս ուղով։ Ինչու՞։

 Չեմ կարծում, որ նշել եմ՝ «հարգված» չէ այլ, ասել եմ, որ այս բնագավառը այդքան էլ զարգացած չէ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ավելի լրջորեն է պետք զբաղվել և զարգացնել այն։

Երբ Ձեր նկարներն առաջին անգամ հայտնվեցին համացանցում, դրական արձագանքերի կողքին տեղ գտան նաև քննադատությունները։ Առհասարակ, ի՞նչպես եք վերաբերվում քննադատություններին։

Շատ լավ, եթե մարդիկ զուտ իրենց կարծիքն են հայտնում, թեկուզ ոչ դրական, միևնույնն է, առողջ քննադատությունն օգնում է կատարելագործվել։

Իսկ բացասականի դեպքում  չե՞ք ընկճվում։

Ո՛չ, և նույնիսկ բացասաբար չեմ տրամադրվում։ Սիրում եմ բոլոր մարդկանց՝ անկախ ամեն ինչից։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել