Երգչուհի Նատաշա Կորոլյովան նշում է ամուսնու՝ Սերգեյ Գլուշկոյի հետ համատեղ կյանքի 13–ամյակը: Նատաշան որոշել է պատմել իրենց սիրավեպի մասին հենց սկզբից: Պարզվում է, որ նրանց հարաբերությունները սկսել են դեռ այն ժամանակ, երբ Նատաշան դեռ ամուսնացած էր Իգոր Նիկոլաևի հետ:

Սերգեյի հետ առաջին մտերմությունից առաջ Նատաշան մի մարգարեական երազ է տեսել: «Երազում տեսա, որ ես լողում եմ վառ փիրուզագույն ծովում, ինձ ճոճում էին ալիքները և հոգիս շատ խաղաղ էր ու երջանիկ: Իսկ այդ պահին ես պտտում եմ գլուխս և տեսնում եմ Սերգեյին, ով լողում է իմ կողքից: Հիշում եմ, որ անգամ երազում զարմացա: «Ի՞սկ, ինչ է անում այստեղ, »: Իսկ երբ Նատաշան արդեն դեպրեսիայի մեջ էր, նա փորձում էր զանգել իր հեռախոսագրքում գտնվող ծանոթներին, որ որևէ մեկի հետ գնա սուրճ խմելու: Իսկ Տ տառի տակ գրված էր «Տարզան շոու: Սերգեյ:» Եվ Նատաշան զանգեց նրան: Սերգեյը երգչուհուն իր տուն հրավիրեց, որտեղ և տեղի ունեցավ նրանց առաջին մերձեցումը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել