Չնայած այն հանգամանքին, որ ամռանը հագուստի քանակը պակասում է, և փորձում ենք հնարավորին քիչ շոր ունենալ մեր հագին, միևնույն է, հենց դա էլ դժվարեցնում է  ոճի ընտրությունը: Մենք փորձել ենք հավաքել այն ոճային սխալ հանդերձները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կրել այս կամ այն միջավայրում:

Տղամարդու բրիդջի

Բրիդջին հաճախ վաճառվում է երկաթուղային կայարանների գետնանցումներում կամ «փախած» սուպերմարկետներում: Թող այս ոճը մեծահասակ կանանց:

Շորտեր աշխատավայրում

Տեսականորեն շորտերը և թեթև վերնաշապիկները հիանալի տեսք են հաղորդում ձեզ:  Բայց մինչ դրանք կրելը հիշեք Կանտին և նրա պարզ միտքը՝ անաչառ նայիր քո սրունքներին: Եթե գույնով դրանք քեզ հիշեցնեն տպիչ թուղթ, ապա թող շորտ հագնելու միտքը հանգստի մեկնելու համար:

Վուշից շալվար

Եթե կարծում եք, որ այս անդրավարտիքը ձեզ «կրքոտ» տղամարդ է դարձնում, ապա չարաչար սխալվում եք: Իսկ, եթե այս անդրավարտիքը հագնեք նմանատիպ վերնաշապիկով, ապա դա արդեն իսկ արհավիրք է:

Սպիտակ ջինսեր

Սպիտակ ջինսերը քեզ 80 – ականններն ե՞ն հիշեցնում: Կամ անդրավատիքր ընդգծում է քո մաքրասիրությունը՞:  Մի խոսքով թող դա second hand – ում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել