Նոր ֆիլմ, որը հայ հանդիսատեսի դատին կհանձնվի շատ շուտով: Հարսնացուն՝ ոչ թե Հյուսիսից կամ Ջերմուկից, այլ Վեգասից:

Ֆիլմը գյուղացի Մկոյի մասին է, ով Հայաստանի գնում է Լաս Վեգաս՝ գտնելու իր սրտի աղջկան, ում տեսել էր միայն լուսանկարով:

Սակայն, արի ու տես, որ ճանապարհին նա հանդիպում է ուրիշ աղջկա, ով Մկոյին խոստանում է օգնել, որպեսզի նա գտնի իր սիրուն, բայց այդ փնտրտուքների ճանապարհին ամեն ինչ այլ ընթացք է ստանում:

«Սցենարն ամբողջովին օրիգինալ է, օրիգինալությունը կայանում է նրանում, որ ոչ մի տեղից վերցված ոչինչ չկա սցենարում, ոչ մի ֆիլմի չեք կարող նմանեցնել»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը:

Բայց չմոռանանք, որ մինչ այս նմանատիպ անվանումներով ֆիլմեր են նկարահանվել ` արդեն դասական դարձած «Հարսնացուն հյուսիսից»-ը , նոր ժամանակներում՝  «Հարսնացուն Ջերմուկից» և հնարավոր է , որ հանդիսատեսն առաջին հայացքից «Վեգասից հարսնացուին»  նմանեցնի այս ֆիլմերից որևէ մեկին, սակայն ռեժիսորի խոսքով իրենց արտադրանքը ոչ մի կապ չունի մինչ այս նկարահանված ֆիլմերից և ոչ մեկի հետ.

«Հարսնացուն հյուսիսիցը ես տեսել եմ փոքր հասակում և այս ֆիլմը գրելու ժամանակ համարյա ոչինչ չէի հիշում այնտեղից: Երբ ֆիլմն ավարտեցինք, անգլերեն տարբերակով ստացվում էր «The bride from Vegas», ինչը թարգմանաբար նշանակում է՝ հարսնացուն Վեգասից: Այսպես է ծնվել ֆիլմի վերնագիրը, այսինքն ի սկզբանե մենք ունեցել ենք ֆիլմի անգլերեն տարբերակը, ուստի մեր ֆիլմը ոչ մի նմանություն և ընդհանրություն չի կարող ունենալ ուրիշ կինոնկարի հետ»:

Ի դեպ, ֆիլմի սյուժեն ծնվել է Լոս Անջելեսից Լաս Վեգաս գնալիս. «Այդ անգամ ճանապարհին ինձ և կնոջս զարմիկս էր ընկերակցում` Հակոբը, ով մինչ այդ երբևէ չէր եղել այստեղ: Հենց նրա` քաղաքից ստացած առաջին տպավորություններն էլ մեզ ոգեշնչեցին ֆիլմի սցենար գրել»,- ասաց Արթուրը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել