«Եղի՛ր ազատ առանց ծխախոտի» խորագրի ներքո ծխելու դեմ պայքարի միջազգայի օրը՝ մայիսի 31-ին,  ծխող և չծխող հասարակությունը հավաքվել էր Սիրահարների այգում: Եղանակային վատ պայմաններն անգամ չխոչընդոտեցին, որ կազմակերպիչներն ու մասնակիցները օրվան ուրախ և հետարքիքր ավարատ տան:  

Ակցիային իրենց ներկայությամբ և երաժշտական կատարումներով միացել էին  DJ Սերժոն, Հասմիկ Կարապետյանը, Կիմ Գրիգորյանը, Նարինե Դովլաթյանը, Էվան, The Band-ը, Դեր Հովան:

ArmՏtar.am-ը Ձեզ է ներկայացնում  օրվա լուսանկարներն ու DJ Վակցիայի, Հասմիկ Կարապետյանի և Կիմ Գրիգորյանի  կարծիքները ծխելու դեմ պայքարի, նման ակցիաների և այլ անառողջ երևույթների դեմ պայքարի մասին:

DJ  Վակցինա

«Այս ակցիայի առաջին նպատակը առողջ ապրելակերպ քարոզելն է, որը կապվում է հենց վնասակար սովորություններից  ձերբազատվելու հետ: Երիտասարդները պետք է գնահատեն իրենց առողջությունը, կյանքը, որն ապրում են և կարողանան այդ ժամանակը լցնել միայն դրականով:

Մենք փորձում ենք քայլեր կատարել, որ մարդիկ գիտակցեն այն վտանգը, որին նրանք ենթարկվում են ծխելով: Ես ցանկանում եմ հենց հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր գիտակցելով չեն ծխում, առողջ ապրելակերպով են ապրում և գնահատում են այն, ինչ Աստված իրենց  տվել է:

Այսօրվա միջոցառման համար  երեք մրցույթ ենք կազմակերպել: Մարզական.  ներկաներից մեկը բարձրանում է բեմ և գետնից հրում անում: Երկրորդ մրցույթում  ծխախոտներով իրար ծեծելու են՝ ցույց տալով,  ծխելը, որքան վտանգավոր է և վերջում ծխող հանդիսականերից մեկին  բեմ ենք կանչելու և նրան խնդրելու երդվել, որ էլ չի ծխի»:

Հասմիկ Կարապետյան

«Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում կա մի մարդ, շատ ուժեղ կին DJ Վակցինա անունով,  ով միշտ պայքարում է բացասական երևույթների դեմ: Կարևոր չէ, թե որքանով են այս ակցիաները նպաստում չծխողների թվի ավելանալուն, բայց կարծում եմ, որ այս ամենը,  դրական առումով,  վարակիչ ուժ ունի:

Եթե մի քանի անգամ, պարբերաբար նման միջոցառումներ կազմակերպվեն, ապա մարդիկ կսկսեն քիչ-քիչ հասկանալ, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք, որ այն, ինչ մենք քարոզում ենք, առողջարար է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել