Նառա Դիլանյանին հեռուստադիտողը ճանաչում է «Դժվար ապրուստ»  հեռուստասերիալից, իսկ վերջին շրջանում դերասանուհին ներկայանում էր  «Yere1»   հումորային նախագծում:

Ինչու՞ է դերասանուհին խաղում միայն կոմեդիկ կերպարներ, ովքե՞ր էին նրա հարսանեկան զգեստին վատ մեկնաբանություններ գրում, արդյո՞ք դերասանուհին բալիկի է սպասում… ArmՏtar.am-ի հետ զրույցում անկեղծանում և մեկնաբանում է Նառա Դիլանյանը:

Ո՞րն է պատճառը, որ Ձեզ միշտ տեսնում ենք  միայն կոմեդիկ կերպարներում:

Այնպես չէ, որ ես միշտ ցանկացել եմ կոմեդիկ կերպարներով ներկայանալ, պարզապես այսպես է  ստացվում: Առաջին կերպարը սիրվեց և հիշվեց, ինքս էլ սիրեցի այդ ժանրը: Չեմ կարծում, որ եթե ստանամ ոչ կոմեդիկ կերպար,  չեմ խաղա:

Ո՞րն էր պատճառըոր Ձեր ամուսինն էլ էր խաղում  «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:

Իմ մուտքը հեռուստատեսություն շատ պատահական  է եղել: Ամուսինս թույլ չէր տալիս միայնակ ներկայանալ, քանի որ նոր ասպարեզ էր ինձ համար, այդ պատճառով որոշեցինք, որ նա էլ պետք է խաղա ինձ հետ, հատկապես, երբ դերը այդքան էլ մեծ չէր:

Հե՞շտ էր նրա հետ աշխատելը, տարաձայնություններ լինո՞ւմ էին:

Շատ հեշտ էր, երբ խաղում էր, մի փոքր ծիծաղում էինք, քանի որ նա այս ասպարեզի հետ ընդհանրապես կապ չուներ, բայց ամեն դեպքում հեշտ էր: Երբեք տարձայնություններ չենք ունեցել՝ ո՛չ գործնականում,  ո՛չ անձնականում, քանի որ նա միշտ զիջողի դերում է  (ծիծաղում է):

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել