ԼՂՀ-ի շուրջ ահագնացող քննարկումներն ու ծավալումները, ինչպես բազմաթիվ մանյովրային հարցեր քաղաքականության մեջ այլ նպատակ են հետապնդում: Խնդրին ծանոթ մարդիկ շատ լավ նկատում են. որևէ պարագայում ԼՂՀ-ն չի կարող հանձնվել Ադրբեջանին: Թե տնտեսական, թե քաղաքական և թե դեմոգրաֆիական առումով դա ընկալելի չէ ոչ մի կողմի, ու նաև Ադրբեջանի համար: Այս քաղաքական նվաստացումներին գումարվում են սահմանային բախումներն ու հրադադարի ռեժիմների խախտումները, ու գործնական և տեսական սպառնալիքները բոլոր երկրների կողմից՝ Ադրբեջանի գլխավորությամբ, ծառայում են միայն ու միայն մեկ սցենարի. հանձնել ազատագրված մյուս տարածքները, ու վայելել ԼՂՀ-ի՝ Հայաստանին միանալը: Այս պարագայում արդեն Ադրբեջանը զարգացնում է տարածքային ամրապնդումների քաղաքականությունը, ու, լավ գիտակցելով, որ երկու ազգերը երբեք չեն բարեկամանա, արդեն կոկորդից բռնած, ավելի է նեղելու ու ճնշելու, ընդ որում՝ 3-րդ պետությունների օգնությամբ: Հետևաբար, ինքներդ ասեք, ոչինչ չունեցող մի երկիր, որը զրկվել է արդեն նաև մարդկային ռեսուրսից, ի՞նչ կարող է անել, ո՞ր լեզվով խոսել մյուսների հետ: Պատերազմները վերջնական լուծումներ ստանում են տնտեսական վերջնահաշվարկներով. ում ձեռքին ի՞նչ գործիք կմնա… Այս սա է լուծումը, որովհետև հաղթանակը ձևավական է, այն ֆիզիկապես ուժեղ կողմին լռեցնելու, հետագա պլանները մշակելու հնարավորություն է տալիս ընդամենը… Սպասենք ու պատրաստվենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել