Համացանցում վերջին օրերին  լուրեր են տարածվել, որ մայիսի 28-ին երգիչներ Թաթուլ Ավոյանին և Հայկ Ղևոնդյանին (սպիտակցի Հայկո) ՀՀ վաստակավոր արտիստի  կոչում է շնորհվելու:

ArmՏtar.am-ն  այս տեղեկության իսկությունը ճշտելու համար հարցազրույց ունեցավ Թաթուլի Ավոյանի հետ, ով մեկնաբանեց լուրերը:

Համացանցում լուրեր են տարածվել, որ մայիսի 28-ին Ձեզ և սպիտակցի Հայկոյին  վաստակավոր արտիստի կոչում է շնորհվելու:  Արդյո՞ք այս տեղեկությունը  համապատասխանում է իրականությանը:

Ո՛չ,  նման բան չկա:

Իսկ այդ դեպքում ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կարող էր նման լուր հայտնվել:  Ինչ-որ մեկը չար կատա՞կ  է  արել կամ ցանկացել  խաղալ Ձեր անվան հե՞տ:  

Ինձ ոչ մեկն էլ նման բան չի հարցրել: Պարապ են մնացել, նման բաներ են գրել և համացանցում տարածել: Մեր ազգին չգիտեք՝ պարապ մնալուց ամեն ինչ էլ անում են: Չեմ ճանաչում այս լուրերի տարածողին, համենայն դեպս,  մենք այս կոչումին  ո՛չ սպասում ենք, ոչ էլ այն հետաքրքրում է մեզ: Երևի մեր երկրպագուներից մեկը մեզ շատ է սիրում և  ցանկացել է այդպիսի մի բան անել,  բայց մենք դրա կարիքը չունենք:

Ձեզ համար նշանակություն չունի՞  այս տիտղոսը:

Ինչի՞  մասին է խոսքը, ի՞նչ վաստակավոր արտիստ: Ամեն մարդ մի բան երգում է, ոմանց դուր է գալիս, ոմանց՝ ոչ : Հիսուն տարեկան մարդ եմ ու  այս տարիքում չեն տալիս այդ կոչումը, դա ավելի շուտ են տալիս:  

Ինչպե՞ս եք վերաբերվում նման կոչումներին, դրանք կարևո՞ր են Ձեզ համար:

Ինչպես Դուք եք վերաբերում,  նույն ձև էլ ես եմ վերաբերում, մենք մի ազգ չե՞նք: Ինձ համար ի՞նչ տարբերություն,  թե ինչ կոչում է: Ազնվությամբ եմ ասում,  կոչումներն ինձ ընդհանրապես չեն հուզում: Ում ուզում են տան, ում ուզում են թող  չտան, ի՞նչ կապ ունի: Մենակ տալով չէ, պետք է ժողովուրդը քեզ սիրի:

Ձեզ համար առավել կարևոր է ժողովրդի սե՞րը:

Բա իհարկե: Երգիչ կա չերգած ասում է՝ ծափերը-ծափերը, հո՞ մարդկանց չես ստիպելու ծափ տան կամ ով որ ծափ չտա, ամոթ լինի իրա՞ն (ծիծաղում է):  Ժողովուրդը պետք է քեզ ընդունի, սիրի: Չեմ նստելու, սպասեմ,  թե ով է  ինձ կոչում տալու: Իմ կոչումը արդեն հայրս և հորեղբայրներս տվել են:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել