Հիմա որ դնեմ պոլիկլինիկաների մի քանի բժիշկների անպատասխանատու վերաբերմունքի ու ամենաթողության մասին մի քանի բան գրեմ, կասեն էլի սկսեց, բա ոնց չսկսես, երբ բժիշկը արդեն 20 օր չի բարեհաճում գործի գալ, իսկ հիվանդի վիճակից ելնելով պարտադիր հետազոտություն է պետք: Ոնց չասես տո այ...տիկին, հիմա որ Աստված չանի հիվանդի մազը ծռվի կամ ծռված լինի, դու կարաս պատասխան տաս էն դեպքում, երբ արդեն երեք հետազոտություն պետք է արած լինեիր...ժամանակ չունես գործի գալու դիմում գրի արձակուրդ գնա, կամ էլ վեշերդ հավաքի գնա անձնականովդ զբաղվի, ոչ թե հիվանդներին թող բախտի քմահաճույքին:
Հ.Գ Ու վատը էն ա, որ շատ հաճախ չեմ կարողանում չակերտները բացել, քանի որ ինչ էլ լինի մեկ է էլի իրանց դուռն ենք գնալու, իսկ բժշկի հիշաչարությունը հիվանդի նկատմամբ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Սրանց նմանների պատճառով է, որ բժիշկ ասվածը գնալով արժեզրկվում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել