Շուտով կլրանա մեկ տարին, ինչ դերասանուհի Մարիամ Շահինյանն ամուսնացել է և չի երևում հեռուստաէկրաններին։ Մասնագիտական դադարի, ամուսնական կյանքի փոփոխությունների և երգեր գրելու մասին դերասանուհին զրուցեց ArmStar.am-ի հետ։

Ամուսնությունից հետո բավական երկար ժամանակ է, ինչ Ձեզ չենք տեսնում հեռուստաէկրաններին, էլ դերեր չե՞ք մարմնավորելու։

Ամուսնությունից հետո էկրանին չհայտնվելը բացարձակ կապ չունի ամուսնությանս հետ, միակ խնդիրն ինձ համար հետաքրքիր առաջարկների բացակայությունն է։ Անցյալ տարվանից սկսած՝ շատ բան փոխվեց մեր ասպարեզում, ցավոք, դեպի վատը, երևի թե դա կապված է ֆինանսական խնդիրների հետ, ինչն առկա է մեր երկրում, բայց այս պահին ունեմ մի քանի հետաքրքիր առաջարկներ և շատ շուտով կունենամ ստեղծագործական նորություններ։

Իսկ դադարը երկա՞ր կլինի։

Բնավ, երկար չի լինի, քանի որ ես շատ եմ սիրում իմ արվեստը, իմ մասնագիտությունը և անհամբեր սպասում եմ նոր աշխատանքների սկսվելուն։

Շշուկներ էին պտտվում, որ Ձեր ամուսինը դեմ էր, որպեսզի շարունակեք դերասանական արվեստը, ինչպե՞ս կմեկնաբանեք։

Դրանք ընդամենը սուտ բամբասանքերն են, նման բան իրոք չկա։ Ամուսինս շատ արվեստասեր մարդ է և գնահատում է իմ մասնագիտությունը։ Անգամ վերջերս միասին հանդես գալու առաջարկ ստացանք և, ի զարմանս ինձ, նա չմերժեց առաջարկը։

Կարելի է ասել՝ բավական հայտնի դարձաք «Անուրջներ» հեռուստասերիալից, ի՞նչ տվեց այն Ձեզ։

«Անուրջներ» սերիալում նկարահանվելը բավական  երկար և պտղաբեր շրջան էր ինձ համար, քանի որ որպես դերասանուհի ես մինչ այդ բազմասերիանոց ֆիլմաշարերի փորձ չէի ունեցել և բազմաթիվ դասեր քաղեցի այդ երկու տարիների ընթացքում, սովորեցի թե՛ ցրտին, թե՛ շոգին և թե՛ այլ էքստրեմալ պայմաններում միշտ պատրաստ լինել ու նվիրված իմ գործին։ Իսկ ինչ վերաբերում է հայտնիությանը, ասեմ, որ ես այդքան էլ տեղ չեմ տալիս դրան, այսօր ինտերնետի միջոցով կարող ես մի «հիմար» բան անել և բավական հայտնի դառնալ, այլ բան է սիրվելը, սիրվելը որպես արվեստագետ։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել