KBH-ի ուսանողական լիգային եզրափակիչ խաղի մանրամասներն ArmStar.am-ը արդեն ներկայացրել է իր ընթերցողների ուշադրությանը, իսկ այսօր անդրադառնանք մեր երկրորդ՝ թե մասնակիցների, և թե լիգայի տարիքով փոքր մրցաշարին՝ Հայաստանի դպրոցական թիմերի լիգային:

 

Կայացավ նորաստեղծ լիգայի երկրորդ խաղաշրջանը: Եզրափակիչ խաղին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ականատես եղան մասնակիցները, նրանց ընկերները, ծնողները, ուսուցիչները, KBH-ի ավելի փորձառու մասնակիցները, կազմակերպիչները և պարզապես ամենաերիտասարդական խաղի երկրպագուները:

 

Լիգայի օրհներգի հարազատ հնչյունների ներքո մասնակից թիմերը բեմ բարձրացան և անակնկալ կերպով ողջունեցին հանդիսատեսին՝ հաղորդավարի հետ միասին կատարելով KBH-ի ավանդական երգերից մեկը:

 

Անակնկալները դրանով չէին սահմանափակվում, ամենահետաքրքիրը դեռ առջևում էր: Կազմակերպիչները հանդես էին եկել համարձակ մտահղացումով ու նորամուծություն կիրառել դպրոցական լիգայի պատմության մեջ՝ խաղի մրցույթներից մեկը անվանակոչելով <<конкурс со звездой>>: Թիմերի հետ ելույթ ունեցան հայտնի մարդիկ՝ ճանաչված հեռուստադեմքեր:

 

Սոնա Շահգելդյանը, Գրիգոր Դանիելյանը, Նաիրա Գյուրջինյանը, Արման Գևորգյանը, հաղորդավարներ Արմեն Թադևոսյանը, Հակոբ Հակոբյանը, Վահե Խաչատրյանը և   <<Արդյոք ովքե՞ր են>> հաղորդաշարի ձայնը՝  Արսեն Հարությունյանը իրենց դերասանական խաղով կրկնապատկեցին հանդիսատեսի ուրախ տրամադրությունը. էքսպերիմետը կարելի է վստահաբար ստացված համարել:

 

Իրենց ելույթով մասնակիցներին ու հանդիսատեսին ողջունեցին նաև Ուսանողական լիգայի այս մրցաշրջանի չեմպիոնի կոչումը <<НАР-ХОЗ>>-ի հետ կիսած <<Տղամարդիկ>> թիմը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել