Այս օրերին պատանի երգչուհի Դալիթան զբաղված է իր մենահամերգի պատրաստությամբ, որը   կկայանա մայիսի 30-ին  Լիբանանում: Այդ մասին  ArmStar.am-ին պատմեց երգչուհին։

Դալիթայի խոսքերով՝ հրավերը ստացել է լիբանանահայ համայնքի կողմից և ընդունել այն։ Ինչպես երգչուհին փաստեց, սկզբանական շրջանում մտածում էր Երևանում մենահամերգ ունենալու մասին, ապա նոր Սփյուռքում, սակայն հրավերը ստանալուց հետո հասկացել է, որ սա նույնպես լավ հնարավորություն է։

Այժմ Դալիթան բավականաչափ խիտ գրաֆիկ ունի՝ հաճախում է պարի, վոկալի դասընթացների, որպեսզի լավագույնս ներակայանա հանդիսատեսին։

Բեյրութում, Դալիթայի հետ միասին, իր մասնակցությունը կունենա նաև «Ալագյազ» պարի համույթը, ինչպես նաև լիբանանահայ երգչուհի Գոհար Հակոբյանը։

Դալիթայի խոսքերով, բացի իր երգացանկից, ներկայացնելու  է նաև ազգագրական, հայրենասիրական և աշուղական երգեր, որի նոր մշակումները կատարել է կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը հատուկ այդ երեկոյի համար, իսկ մենահամերգն անցնելու է կենդանի նվագակցությամբ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել