5Ժողովրդավարությունը Ժողովրդի կամքի արտահայտումն է պետության կառավարման համակարգում և նպատակների իրականացման ռազմավարության և մարտավարության մշակման մեջ: Երբ ժողովրդավարությունը, դառնալով որոշակի արժեքների համակարգ, որը պարտադրվում է ամենատարբեր պետություններին, չի կարող այլևս ժողովրդավարություն կոչվել:

Օրինակ, ինչպես կարող է մի պետությանը, որը հանրաքվեով իրականացրել է բաց և թափանցիկ ընտրություններ և քվեարկել ազատ տնտեսական հարաբերությունները արգելող օրենքի օգտին, եվրոպական երկրների կողմից պարտադրվել այդ օրենքի կասեցումը: Կամ այլ օրինակ, երբ ամբողջապես մահմեդական բնակչությունից բաղկացած երկրին ստիպեն ընդունել այնպիսի օրենքներ, որոնք հակասում են այդ երկրի ժողովրդի կրոնական, բարոյական հայացքներին: Այս ամենը  ոչ միայն ժողովրդավարության դեմ ուղղված գործողություններ են, այլ նաև բռնապետության տանող քայլեր, որոնք, իհարկե, մոդեռնիզացված են և իրենց հրամայական քայլերը իրագործում են ենթատեքստոով:

Ավելի լավ պատկերացնելու համար բերենք երկու ենթադրյալ պետությունների օրինակներ:

Առաջին պետությունը ունի խիստ պահպանողական հասարակություն և այստեղ կա ժողովրդավարության այնպիսի ընկալում, երբ սահմանադրության դրույթները մշակելու ժամանակ հաշվի է առնվում բնակչության կամքը, որը արտահայտվում է հասարակական տարբեր շերտերի կարծիքների հավաքագրմամբ: Արդյունքում պարզվում է, որ տվյալ ժողովուրդը չի ցանկանում, որ իր պետությունում գործեն ազատ շուկայական հարաբերություններ, ցանկանում է աղանդների դեմ պայքարը հասցնել այն մակարդակի, որ այն քրեորեն հետապնդելի արարք համարվի, ավանդական բարոյական մի շարք նորմեր դառնան օրենքներ:

Երկրորդ պետության օրինակը, որտեղ նմանատիպ հասարակություն է, ունի նմանատիպ ավանդույթներ և հայացքներ տնտեսական շատ հարցերով կախված է եվրոպական երկրներից, որոնց կողմից պարտադրվում են օրենքներ, ինչ-որ օտար արժեքներ, որոնք անընդունելի են տվյալ հասարակության կողմից:

Դե, ինքներդ համեմատելով գնահատեք` այս 2 պետություններից որն է առավել ժողովրդավարական:

Անդրադառնանք նաև մի կարծրատիպի, ըստ որի՝ եվրոպական երկրները համարվում են զարգացած, իսկ նման պահպանողական երկրները` ոչ: Ինչպես կարող են զարգացած համարվել պետություններ, որտեղ ազատությունը վեր է բարոյականությունից: Զարգացած պետության օրինակ բերելիս առաջինը կարելի է մատնանշել Ճապոնիային, որը զարգացած է թե՛ տնտեսապես և թե՛ ավանդույթներով, և բարձր բարոյական արժեքներով: Եվ ինչպես հին աշխարհում, այնպես էլ հիմա Արևելքը ունի ավելի բարձր զարգացվածություն, որը մեծանում է եվրոպական անկումին զուգահեռ:

Ի վերջո, հին աշխարհի մի զարգացած պետություն էր Արատտա հայկական պետությունը, որտեղ էլ ծնվեց առաջին ժողովրդավարական պետության մոդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել