«Քիթ-Cut»՝  տրագիկոմեդիա, որի  մասին ArmStar.am-ն առաջինն է պատմել իր ընթերցողին:

Ինչպես հիշում եք, մենք խոստացել էինք, որ պարբերաբար կներկայացնենք հրապարակումներ մինչ ներկայացման պրեմիերան, իսկ պրեմիերային հաշված օրեր են մնացել:

Դերասաններ Անդրանիկ Հարությունյանը,  Կարապետ  Բալյանը և Լիլի Միքայելյանը մայիսի 26-ին Կամերային թատրոնում  առաջին անգամ կներկայացնեն 2080 թվականը, երբ ժամանակի հերոսները կանգնած կլինեն ընտրության առջև՝ կտրել հայի քիթը, թե՞ ոչ:

«Ներկայացման մեջ մի շատ կարևոր խնդրի մասին ենք բարձրաձայնելու, խոսքը հայի գենը պահպանելու մասին է: Ներկայացվելու է 2080 թվականը, երբ վտանգված է հայի գենը: Ես մարմնավորելու եմ այնպիսի կերպար, ով քթի հարկ մուծելուց այնքան է հոգնել, որ նախընտրում է կտրել իր քիթը և ազատվել հարկից ու նորմալ բարեկեցիկ կյանքով  ապրել»,- ասում է դերասան Անդրանիկ Հարությունյանը, ով մարմնավորելու է Անդոյի կերպարը:

Աշխարհն առաջ է ընթանում, իսկ այդ ընթացքից հետ են մնացել երկու հոգի, ովքեր, պետությանը հարկ վճարելով, չեն կարողանում հոգալ իրենց կարիքները:

«Օրինակ` Կարոն, ով հայրենասեր է, իր համար կարողանում է ռոբոտ գնել, իսկ ես այնքան գումար եմ մուծում, որ չեմ կարող ինձ նման շքեղություն թույլ տալ: Շուտով երկուսիս միջև այդ տարձայնություններն են սկսում սկիզբ առնել, իսկ թե ինչպես է գալիս դեպի վերջնակետ, դա ամենաանսպասելին է»,-  ArmStar.am-ի հետ զրույցում նշում է դերասանը:

Անդրանիկ Հարությունյանի խոսքով` ներկայացումը լինելու է Կամերային թատրոնի ոճի մեջ: Ինչպես միշտ, հանդիսատեսին իրականությունը կհասնի ծիծաղի միջոցով:

«Հանդիսատեսը գալիս նայում է մեր ներկայացումները, ծիծաղում, լավ ժամանակ է անցկացնում, բայց երբ դուրս է գալիս թատրոնից, սկսում է մտածել, որ ինչ-որ բան կիսատ է մնացել իր ներսում: Մենք այնպիսի թեմաներ ենք ընտրում, որ հանդիսատեսն իրականությունը տեսնի, զգա և սկսի խորհել դրա մասին:  Նա ներկայացումը տեսնելուց հետո սկսում է մտածել, որ  ծիծաղում էր  իր վրա: Այս ներկայացման նպատակը ևս ծիծաղի միջոցով հանդիսատեսի ուշադրությունը սևեռելն է մի շարք հարցերի վրա, որի համար ժամանակն է, որ անհանգստանանք»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել