Ֆորշը այս տարվա հունիսին պետք է հանդես գա մենահամերգով, բայց օրը դեռ հստակեցված չէ, քանի որ երգիչը ֆինանսական խնդիրներ ունի:  

ArmՏtar.am-ի հետ զրույցում երգիչը պարզաբանեց ներկա խնդիրների, տեսահոլովակներ չնկարահանելու և  նոր բացվող ակումբի հետ կապված մանրամասները:

« Համերգ կազմակերպելու համար մենք սկզբնական մեծ ծախսեր ունենք հոգալու, որի հնարավորությունն այժմ չունեմ: Սկզբում ընկերներիս ուժերով էինք ցանկանում համերգն իրականացնել, բայց չի ստացվում:

Ես ցանկանում եմ դիմել օգնության, բայց նրանք, ովքեր պետք է օգնեն, չեն պատասխանում հեռախոսազանգերին: Թեև դահլիճի համար արդեն պայմանավորվել եմ, բայց ֆինանսական խնդիրները կան ու չեն լուծվում: Համերգի համար ամեն ինչ պատրաստ է, հստակեցված են երաժշտական համարները:  Պրեմիերաներ ու նորություններ  կլինեն այդ օրը,  եթե իհարկե լինի այդ օրը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել