Արդեն մի քանի տարի է, որ աշխարհում ակնհայտ կերպով քարոզվում է համասեռամոլությունը, իսկ որոշ դեպքերում նաև խրախուսվում: Եվ վատն այն է, որ այս ախտը որոշ դեպքերում այնքան նրբորեն է հրամցվում, որ նրանք, ովքեր չեն ընդունում այս երևույթը, համարվում են հետամնաց: 

Ինձ չի թվում, որ Եվրատեսիլում Կոնչիտայի հաղթանակը պատահականություն էր, սա Եվրամիության կողմից կատարված քայլ էր՝ աշխարհին ցույց տալու, թե որքան բարձր են դասվում մարդու իրավունքները Եվրոպայում:

Բայց սա դեռ մի կողմ, ինչո՞ւ, օրինակ, չհաղթեցին Լեհաստանը ներկայացնող գեղեցկուհիները, այլ հաղթեց Կոնչիտան, որովհետև ամբողջ Եվրոպայի համասեռամոլ ու այլանդակված մտածելակերպ ունեցող զանգվածը, որ իրեն համարում է առաջադեմ մտածելակերպ ունեցող, միահամուռ քվեարկեց նրա օգտին, և սարսափելին այն է, որ այդ երևույթը Հայաստանում հավաքել էր 10 միավոր և միայն ժյուրիի ձայների շնորհիվ զրկվեց դրանցից: 

Համասեռամոլության նման քարոզը կազմում է «Ոսկե միլիարդի» փիլիսոփայության մի մասը, ըստ որի՝ աշխարհի ռեսուրսները բավարար են միայն մեկ միլիարդ հոգու համար և, ըստ այդմ, բնակչությունը պետք է նվազեցվի միլիարդի:

Հաղորդումը դիտելիս ես ինձ շատ վատ էի զգում յոթնամյա քրոջս առջև, ով նոր է մտնում կյանք: Ինչպես պատասխանեմ էս հարցին՝ էս տղա՞ ա, թե աղջիկ: Դե արի էս էրեխուն բացատրի, որ սա էն he, she, it-ի it-ն ա, он, она, оно-ի оно-ն ա, բայց դու պետք ա իրան վատ բան չասես, թե չէ օրենքը քեզ կպատժի:

Էն մարդիկ, ովքեր ասում են, որ սա նորմալ ա, զարգացում ա, մնացածս էլ հետամնաց ենք, տեսնեմ, թե ի՞նչ վերաբերմունք են ցույց տալու, երբ իրենց տղան գա ու ասի՝ մա՛մ, ես որոշել եմ աղջիկ դառնամ, բայց թրաշս պահելու եմ, որովհետև 6-ից հետո տղա պետք ա էլի լինեմ (Կոնչիտան էր սա ասել), էս էլ ընկերս ա, դու էլ առաջադեմ կին ես, օրհնի՛ր, մանկատնից էլ մի հատ անմեղ էրեխա կվերցնենք, մեր նման կմեծացնենք:

Հետո էլ էն էրեխեն ասում էր՝ ես ոնց կարամ տղա լինեմ, Արմինե՛, ես աղջիկ եմ... Եվրատեսիլը նայի, բալե՛ս:

Մեր նման փոքր ազգերին վերացնելը նման միջոցով բավական հեշտ է, էսքան դար մենք պետություն չենք ունեցել, և մեզ պահողը եղել է ավանդական հայ ընտանիքը, որն այսօր վտանգի տակ է:

Խելքի եկե՛ք, մի օր կզարթնեք, կտեսնեք կոնչիտայանման մեկը կողքներդ պառկած ա, կփոշմանեք, բայց նախորդ գիշերը հետ չեք բերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել