Այսօր` Հաղթանակի օրը, կրկին կանգնած ենք մեր տարած Հաղթանակի կորստի առաջ:
Բազմիցս ասվել է, որ Սերժ Սարգսյանի արատավոր ռեժիմը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը. այսօր այդ վտանգն ավելի ակնառու է և առարկայացված:
Ակնհայտ է եւս մեկ իրողություն. ռեժիմի գոյատևումը յուրաքանչյուր օր ավելացնում է արդեն իսկ չափազանց շատ խնդիրները, որոնց լուծման համար տարիներ, գուցե նաև` տասնամյակներ կամ հարյուրամյակներ անհրաժեշտ լինեն:
Ազատիչը կրկին հայտնվել է գերտերությունների շահերի բախման կիզակետում` ավելի թուլացած և է՛լ ավելի շատ զիջումների գնալու պատրաստակամությամբ:
Ժամանակին շատ էր հնչում այս հարցը.
-Ինչու՞ եք պահանջում իշխանափոխություն:
Պատասխաններն, իհարկե, բազմաթիվ են, սակայն, այսօր այս հարցի պատասխաններից բավարար է ընդամենը մեկը.
-Որովհետև Սերժ Սարգսյանի ռեժիմն այս պահին ուղղակիորե՛ն սպառնում է ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/pogp.tatev/posts/4082519678830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել