Երկար տարիների լռության պոռթկումը. Լիլիթ Կարապետյանի նոր տեսահոլովակը, անկախ բոլոր քննադատություններից, ինձ դուր է գալիս: Տեսահոլովակն այդքան սուր քննադատությանը չէր ենթարկվի, եթե այնտեղից բացակայեին մի քանի կադրեր, կամ այդ նույն կադրերում ավելի ընդունելի և ընկալելի ձևի շարժումներ լինեին: Բայց դա էլ ստեղծագործական խմբի ընտրությունն է: Նման տեսարանով կադրեր եղել և շարունակում են լինել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում, բայց քննադատության այս աստիճան տարափ չենք տեսել: Պատճառը գուցե այն է, որ նա այսօր էլ երկար լռությունից հետո շարունակում է լինել ավելի հանրային դեմք, քան մյուսները: 90-ակաների ամենացանկալի, ամենասպասված երգչուհին իր այս նոր տեսահոլովակով վկայեց, որ չի կորցրել իր հմայքը և կարող է վերադարձնել իրեն պատկանող բոլոր դափնիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել