Մի քանի տարի առաջ փետրվարի 19-ն, այսինքն հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հռչակվեց գրքի տոն, կամ ավելի ճիշտ` գիրք նվիրելու օր: Այդ ժամանակ դեռ ուսանող էի, ու այդ օրը մեր ֆակուլտետում մեզ մի քանի գրքեր նվիրեցին: Ո~նց էի ուրախացել: Ամենասիրածս նվերը գիրքն է: Անհամբեր եմ դառնում, թե երբ եմ կարդալու նոր գիրքս, իսկապես ինձ երջանիկ եմ զգում: Փետրվարի 19-ին գիրք նվիրելը կարծես թե ավանդական է դառնում: Այս տարի էլ ՀՀ մայրաքաղաք Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Գրքի հանդեպ ուշադրությունն ու խոսակցությունները կարծես թե սկսում են ավելանալ: Ասում են, թե հիմա մարդիկ չեն կարդում, չգիտեմ, ես կարդում եմ: Գրքեր էլ գնում եմ, Նոյյան տապանի ու գետնանցումների վաճառողները կարող են հաստատել:
Վերջերս սկսել եմ նաեւ գրքեր նվիրել: Մի քանի անգամ գրքեր եմ ուղարկել Արցախի գրադարաններին, վերջին անգամը` Քարվաճառի համար եմ բավականին շատ գրքեր հավաքել: 
Փետրվարի 16-18 եւս հնարավորություն կա Հայաստանի սահմանամերձ գյուղերի գրադարանների համար գրքեր ուղարկել: 
Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել