Սիրիայում քաղաքացիական ավերիչ պատերազմի հետևանքով բազմաթիվ հայեր են զոհվել:Ըստ երևույթին հիմնականում սպանվել են ապստամբների կողմից:Եթե սրան գումարենք այն, որ սիրիահայերի մեծ մասը պաշտպանում է Ասադին, ապա Ասադը մեզ՝ՀՀ քաղաքացիներիս համար դառնում է միանգամայն դրական կերպար, իսկ ապստամբները ընդհակառակը, թողնում են գազանների և հանցագործների տպավորություն:
Բայց միթե՞ ապստամբությունը արդարացված չէ: Հիշենք Սիրիայի վերջին 2 նախագահներին: 1971թ.հեղաշրջումից հետո երկրի նախագահի պաշտոնը ստանձնում է Հաֆեզ ալ-Ասադը, որը կառավարում է 29 տարի, մինչև 2000թ.հուլիսի 10-ը:Նրան հաջարդում է որդին՝Բաշար ալ-Ասադը, որը կառավարում է մինչ օրս: Բռնապետության դասական օրինակ: Մարդիկ հոգնել են 40 տարուց ավելի երկրի բարձրագույն պաշտոնում տեսնել նույն ազգանունով մարդուն, հոգել են անընդհատ նույն մարու նկարը տեսնել:Իչքան էլ ապստամբության մեղքը գցենք ԱՄՆ-ի վրա, պետք է մի բան հասկանալ, որ Ասադը ամենեվին էլ սուրբ չէ, դրանից բացի չեմ կարծում որ հնարավոր կլիներ այնպիսի քարոզչություն իրականացնել, որ խաղաղ մարդիկ միանգամից իրենց սիրելի նախագահի դեմ զենք վերցնեն, եթե զենք են վերցրել ուրեմն կա դրա պատճառը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել