Քաղաքական գործիչները մտահոգվում են գալիք ընտրությունների, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների մասին: Շատ հաճախ քաղաքական գործիչները գալիք ընտրությունների մասին մտածելիս հանուն իրենց քաղաքական նպատակների վնասում են գալիք սերունդների ապագան: Սա է պատճառը, որ քաղաքական գործիչների և պետական գործիչների շահերն ու պատկերացումնրը շատ հաճախ բախվում են, և նրանց միջև սկսում է լարված և կատաղի պայքար: Այսօր Հայաստանում ձևավորվում է հենց այդպիսի մթնոլորտ, երբ քաղաքական գործիչների ամբիցիաները սկսում են բախվել պետական գործիչների սկզբունքների հետ: Նման իրավիճաներում, եթե հաղթում են քաղաքական գործիչների ամբիցիաները, վտանգվում է գալիք սերունդների ապագան, իսկ եթե հաղթում են պետական գործիչների սկզբունքները, հասարակությունն ու պետությունն ունենում է կայուն ապագա, իսկ քաղաքական գործիչները իրենց ամբիցիաների պատճառով հայտնվում են կամ քաղաքական աղբանոցում, կամ ուղղիչ աշխատանքային գաղութում: 
Մեր հասարակությունը պետք է զգոն լինի և կանգնի պետությունն իրենց ողնաշարում կրող մարդկանց կողքին: Ես վստահ եմ, որ դա հենց այդպես էլ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել