Գեորգի կոչվածին առաջին կուրսից գիտեմ, 1986- ին է ընդունվել մաեստրո Ջրբաշյանի կուրսը, Ղարաբաղից է, կանգնում էր միջանցքում, սկսում աջ ու ձախ հայհոյել երևանցիներին։ Ինստիտուտը չավարտեց, 1991-ին դիպլոմի պաշտպանությանը տապալվեց։ Խառը մութ տարիներին հայտնվեց Բլեյանի դպրոցում (Ղարաբաղում կռվելու փոխարեն), լաց էր լինում խրոնիկ կիսաքաղցության թեմայով, սկսեց թերթ հրատարակել․․․ առաջնորդողները իր կումիրի՝ Բլեյանի մասին էին։ Ռեժիսոր էր, դարձավ թերթի խմբագիր, անցավ դպրոց, դարձավ դիրեկտոր, փորձեց թաղապետ, թե ինչ ընտրվել, այս անգամ թռցրին, հիմա էլ Թումանյանի թեզը յուրացրած, ժողովուրդների բարեկամություն է երգում։ Դա իր գաղափարը չի՝ Թումանյան-Ռաֆայել Իշխանյան։ Նրա դարդը ուրի՜շ է՝ կարիերա ամեն գնով։
Ինձ մի հարց է տանջում․ ինչո՞ւ են մեր իրականությունում կարիերա անում հենց ամենաապաշնորհները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել