Tert.am-ը գրում է.

Մի կողմից Սահմանադրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների` «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ Ազգային Կոնգրես»-ի, «Ժառանգության» և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1. պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են,

2. հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարգային մոտեցումները,

3. օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միևնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանադրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի և երկիմաստ ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը: 

Ակնհայտ է նաև, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից և միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձևափոխված և իբր Սահմանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել