Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ի պատասխան ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցադրման հայտարարել է, որ պետք է ուսումնասիրվեն Քեսաբի վերաբերյալ «որոշ պնդումներ»:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը, մանրամասնելով, թե ինչ հարցուպատասխան է տեղի ունեցել իր և ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի միջև:

«Վստահաբար տեղյակ եք, որ մարտի 21-ին Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել են ու հարձակվել են սիրիական հայաբնակ Քեսաբի վրա: Եվ Թուրքիան ակնհայտ ռազմական օժանդակություն է տրամադրել զինյալներին՝ հրթիռակոծելով այդ սիրիական տարածքները: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին կատարվող այս ոճիրը ցեղասպանության շարունակությունն է: Որպես ԵԽ ՆԿ նախագահ չե՞ք կարծում, որ մեր կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, հրատապ պիտի անդրադառնա այդ խնդրին՝ կազմակերպելով հրատապ լսումներ և հստակ գնահատական տա տեղի ունեցած ոճրագործությանը»,-ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարության Նախարարների կոմիտեի նախագահը հայտարարել է. «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է: Ցանկացած դեպքում անկախ կրոնական և էթնիկ պատկանելությունից, քաղաքացին, մարդը պիտի օգտվի իր իրավունքներից, և մենք ամեն ինչ պիտի անենք մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության իրավունքները պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է Ձեր որոշ պնդումներին, ապա կարծում եմ՝ պետք է առավել մանրամասն ուսումնասիրել խնդիրը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել