Այսօր Վիտալի Բալասանյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որտեղ ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանին մեղադրել էր ընտրական օրենսգիրքը խախտելու մեջ: Ավագյանը ֆեյսբուքի իր էջում տարածել էր Բակո Սահակյանի կարգախոսով նկար: Այս մասին ես ինֆոն դրել եմ խմբերից մեկում, որտեղ Ավագյանն այսպես է պատասխանել.

«ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԿՍԱԾԸ`ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» …Միթե կա մի արցախցի, որ դեմ կլինի նման կարգախոսի: Այո, պետք է շարունակենք սկսածը, պետք է ավարտին հասցնել արյան գնով ձեռք բերածը: Ինչ եք առաջարկում, չշարունակել սկսածը` հանուն Արցախի, հանուն մեր ապագայի: Այդ կարգախոսը բոլորինս է, ամեն մի հայի: Առաջարկվում է թողնել կիսատ, համաձայն եք արդյոք 88-ի շարունակությունը թողնել կիսատ:Եթե կա մեկը` թող արտահայտվի: Օրենքից եք խոսում, խնդրեմ, այն ունի տարբեր մեկնաբանություններ, արդյոք նման ձևերով եք մեկնաբանում «Ընտրական օրենսգիրքը» պատկերացում չունենալով քարոզարշավ հասկացության մասին: «Ողբամ զը քեզ Հայոց աշխարհ... Իրոք Խորենացին հանճար է, անհրաժեշտ է այն կարդալ, դա իսկն ձեզ է վերաբերվում պարոնայք խանումյաններ: Հանճարը գրել է 5-րդ դարում, իմանալով որ ձեր նմանների քոքը կարող է շարունակվել ու դեռ կշարունակվի: Հասկացիր, ամեն մի պետություն շարժվում է առաջ տարբեր կարգախոսներով: Լավ է 88-ին չկայիք Արցախի մայրաքաղաքում, թե չէ էլի հակաօրինական կհամարեիք «ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ, ՄԻԱՑՈՒՄ» կարգախոսները, կասեիք, որ դա դեմ է ազերիներին, կքննադատեիք տարբեր լրատվամիջոցներում, ձեր անկարողությունը կցուցադրեիք աշխարհով մեկ ՊՐԱՎԴԱՅԻ, ԻԶՎԵՍՏԻԱՅԻ միջոցով : Դուք եք խոսում ընտրական օրենսգրքից, ձեզ քրեականից բացի ուրիշ գիրք պետք չէ, քրեական սովորեք, քրեական, այն կարող է շատ պետք գա ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Այո, պետք է շարունակենք սկսածը, ամեն մեկը իր բնագավառում, փոքրից մեծ` մեծից փոքր և այդ ժամանակ մենք մեծ հաղթանակների կհասնենք: Ես ինձ վստահված բնագավառում եմ սկսածը շարունակում, կրկին սկսածս կշարունակեմ, կհասցնեմ ավարտին: -Ինչ է քարոզչությունը, դա դեռ չգիտեք և չեք էլ կարող իմանալ: Ձեր պատկերացմամբ քարոզչությունը դեմագոգություն է և այդ հեշտ ճանապարհն եք ընտրել ու ժողովուրդիս կործանման եք տանում, սթափվեք, թե ինչ ուղի եք ընտրել: Մտեք կայքէջեր, փնտրեք տառասխալներ, ցույց տվեք, թե իբր աշխատում եք, նման ձևերով խաբեք թեկնածուներին---այ լավ գործ արեցինք---մի տառ ծուռ գտանք, էս մեկն էլ տեսեք, թազա կոշիկա հագել, չբռնենք գրենք: Տո գրեք ինչքան ուզում եք: Ուղղակի ամոթ է, մենակ դուք չեք կարդում ձեր դեմագոգիան և ինչ պատասխան կտաք ձեր իսկ ապագա չունեցող գործերից: Ստեղծել արհեստական խժդժություններ, այլ պետություններում կատարվածները արդյոք հիացնում է ձեզ: Նայեք շուրջ բոլորը, այլազգի հարևաններին, քանի գլուխ ենք բարձր մեր ամեն ինչով: Որ երկրում կա նման հավասարություն, ինչու չեք օգտվում ընձեռնված հնարավորություններից: Մնացյալի մասին գրված են անձնական նամակագրական էջում, իմացեք Է.Աղաբեկյանից և հարգարժան թեկնածուից: Հերիք է դավեք…»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել