Մարդկանց ցանկությունների անվանացանկը տարիների ընթացքում այնքան է աճել , որ փոփոխվում է ոչ թե տարիներով ու ամիսներով , այլ օրերով ու ժամերով :
Դասախոսության յուրաքանչյուր տող գրելու ընթացքում ոչ մի ազդեցություն չի թողնում : Գրում ես , գրում , ութսուն րոպե տանջվում , կռիվ տալիս մատներիդ ու գրիչիդ հետ : Չէ՜ , դուք պիտի դիմանաք այդ  ամենին : Մատները ստեղծված են գրելու համար : Գրելը լավագույնն է քո կյանքում : Այնքան ես խոսում այդ խեղճ մատների հետ , որ նրանք էլ են համոզվում . կգրենք , կգրենք , միայն թե ուղեղդ անջատիր , թող հանգիստ աշխատենք , մենք ունակ չենք  նման բարդ աշխատանքի միաժամանակ :
Թողնում եմ , որ գրեն :
Անջատում եմ ուղեղս ու սկսում չմտածել :
Միշտ կարծել եմ , թե մարդիկ ամեն պահի մտածում են ու կապ չունի ՝ որտեղ են գտնվում ու ինչով են զբաղված : Ուղեղի գլխավոր գործառույթը մտածելն է : Մտածել ՝ ինչպես կարող ես ու ինչ կարող ես : Մտածել մտածելու մասին :
Ցանկությունների անվանացանկում մի մեեեեծ -շա՜տ-շա՜տ մեծ ցանկություն էլ կա . հանգստանալ  )))
Հանգստանալ ուղեղից ու մտածելուց ,  առօրյայից ու նույնությունից , բառերից ...
Մարդիկ միշտ ապրում են նույն կյանքը : Երազում են նույնի մասին  , տանջվում են նույնից  ու սիրում նույնը : Ու ինչքան էլ բոլորը փորձեն ապացուցել , որ նրանցից չկա ու չի լինի , նրանք միշտ նման են ՝ տափակություններով ու երազանքների որոշ պաշարներով , մտածելու հորիզոնական ու ուղղահայաց գծերով , մեղադրելու ու մեղադրվելու ամեն մի հատկությամբ:
Նույնն են հանգստանալու ու հոգնելու  սիրով  :)
Մենք բոլորս հանգստանում ենք աշխատանքից ու դասերից :
Հանգստանում ենք հանգստանալուց :
                                  մոռանալուց
                                   սովորելուց
                                  նայելու ու հիանալուց ...

Ամեն ինչից ամեն պահի հանգստանում ենք : Անհարմար ու անազատ  վայրկյաններն էլ տրամադրում հանգստանալուն : Միայն մի բանից չենք հանգստանում ՝ ինքներս մեզնից :
Հանգստացե՛ք ձեզնից , թողե՛ք հանգիստ ձեր ուղեղը , երազե՛ք , մտածե՛ք այն , ինչ հետաքրքիր է  , փորձե՛ք , կարծե՛ք ու կառուցե՛ք ,  երգե՛ք ու մոռացե՛ք , ստեղծե՛ք ու ԵՐԲԵՔ մի՛ զլացեք : Հանգստացե՛ք  !!!!


.... մենք մոռանում ենք  երեկոյան լույսերի հետ անջատել և մեր ուղեղը ...
                                                                                                         մեզ ...
Հանգստացե՜ք  )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել