ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին ուղղված ցանկացած քննադատություն իրա ֆեյսբուքախրանիտելների վրա նույն ազդեցությունն ա թողնում, ինչ ջրաղացը՝ Դոն Քիշոտի: Միանգամից թուր ու թվանքը հանում ու հարձակման են անցնում: Հիմա էլ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն է ընկել էս դոնքիշոտների դրբի տակ: Երեկվանից հայհոյում ու ծաղրում են էտ մարդուն՝ առանց փորձելու հասկանալ, թե ինչը կարող էր նախարարի քննադատության պատճառ դառնալ: Ծառուկյանի պարագայում իրենց մոտ նույն սկզբունքն է գործում, ինչ հանգուցյալների դեպքում. կամ լավ, կամ ոչինչ:
Իրականում, հարցն ասյտեղ ավելի բովանդակային է, քան թվում է առաջին հայացքից: Չգիտես՝ ինչու, ԲՀԿ-ում որոշել են, որ իրենց պատգամավորները կարող են խորհրդարանի ամբիոնից քննադատել, վիրավորել, տարբեր ակնարկներով լի հայտարարություններ հնչեցնել իրենց ընդդիմախոսների հասցեին, և այդ ամենը պետք է ներվի նրանց: Պատասխան քննադատությունների հնարավորությունը ԲՀԿ-ի համար պարզապես անթույլատրելի է: Իսկ եթե, Աստված չարասցե, խոսքը վերաբերում է Ծառուկյանի անձին, ապա ադեկվատության վերջին նշույլները նրա ֆեյսբուքախրանիտելների մոտ իսպառ անհետանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել