Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը քննարկում է արտահերթ կարգով ԱԺ օրակարգում ընդգրկված ոչ իշխանական 4 ուժերի կողմից առաջարկած նախագիծը՝ ստեղծել ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ-ին բնակչության և տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների ու տուգանքների գանձման գործընթացը` արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների և այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները:

Նախագծի հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախ տեղեկացրեց, որ հարցին բացի ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից միացել են նաև Երևանի ավագանու «Բարև Երևանի» ու ԲՀԿ-ի խմբակցությունները:

«Հեղինակային իրավունքն էլ պատկանում է ժողովրդի մեծամասնությանը, ովքեր իրենց ընդվզումն են արտահայտում արագաչափերի, կարմիր գծերի ու վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ իր համար անընդունելի է, որ մասնավոր ընկերությունները կարմիր գծեր են գծում քաղաքում և տուրք են գանձում քաղաքացիներից՝ առանց որևէ սպասարկման, սակայն այդ «ծառայության» համար վարձ են վճարում:

«Որևէ մեկը պատասխանատվություն չի կրում այս մեքենաների համար, առևանգել կլինի և այլն, որևէ շահագրգռվածություն չկա, որ ապահով կլինի»,- նշեց նա։

Հիմնական զեկուցողը նկատեց, թե հանձնաժողովը կարմիր գծերի հետ կապված պետք է պատասխանի մի քանի առանցքային հարցերի։

«Նախ ի՞նչ պատճառաբանությամբ է կայացվել Երևանի ավտոկայանատեղիների գումարի հավաքագրումը մասնավոր ընկերությունների միջոցով իրականացնելն այն դեպքում, երբ սպասարկումը կարող էր կազմակերպել քաղաքապետարանը»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել