imageHottv.am-ը գրում է.

1. Գոյություն ունի “երեք սերնդի պատիժ”, այսինքն, եթե մարդուն բանտ են նստեցնում, նրա ընտանիքը, նրա երեխաները և թոռները  նույնպես պետք է զրկվեն ազատությունից:
2. Կորեացիները աշխատում են շաբաթը վեց օր, իսկ յոթերորդ օրը ստիպված են “ինքնակամ” աշխատանքներ կատարել, փաստորեն ազատ ժամանակ չունեն:
3. Հյուսիսային Կորեայում մարիխուանայի արտադրությունը, պահումը և օգտագործումը թույլատրվում է: Անգամ Առողջապահության նախարարությունն է խորհուրդ տալիս այն ծխել որպես ծխախոտին փոխարինող: Զբոսաշրջիկները պատմում են, որ մարիխուանայի թփեր կարելի է տեսնել մայթերի մոտ աճելիս:
4. Ըստ պաշտոնական տվյալների, Կիմ Չեն Իրը քայլել սկսել է երեք շաբաթական հասակում: Սովորելու ընթացքում, նորից պաշտոնական տվյալներով, գրել է 1500 գիրք և վեց անգերազանցելի օպերա: Եղել նաև ֆենոմենալ գոլֆիստ, սակայն թողել է մեծ սպորտը: Նա այնքան է սպորտ սիրել, որ երբ ֆուտբոլի հավաքականը պարտվեց 2010թ. Աշխարհի առաջնությունում, ամբողջ թիմին որպես պատիժ վեց ժամ հասարակական ծաղրի ենթարկեցին:
5. Եթե Հյուսիսային Կորեան անգամ իր ամենամեծ միջուկային ռումբը ուղարկի ԱՄՆ, Նյու Յորք այն չի հասնի:
6. Նրանց՝ տիեզերքը գրավելու հնարավորությունները գնահատվում են 20%
7. Ամենադաժանը համարվող Hoeryong գաղութում պահվում են 50000 հոգի, այդ թվում կին և երեխա, նրանց օգտագործում են որպես ստրուկներ, տանջում են և փորձեր անում: Պայմանները Հոլոքոստից էլ վատն են:
8. Հյուսիսային Կորեայի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք երկրորդ ամենաերջանիկ ազգն են Չինաստանից հետո:
9. Բոլոր ուսուցիչները պետք է ակորդեոն նվագել իմանան, դա ավելի կարևոր է համարվում քան ուսուցչի դիպլոմը:
10. Բոլոր ձեռնարկություններում պետք է պարտադիր միացրած լինի պետության կողմից վերահսկվող ռադիո, կարելի դրա ձայնը իջեցնել, բայց անջատել չի թույլատրվում:
11. Անձապաշտությունը այն աստիճանի է, որ եթե կորեացու տունը վառվում է, Կիմ Չեն Իրի նկարը իրենցից հետո երկրորդ բանն է որ պետք է փրկեն:
12. Հյուսիսային Կորեայում հիմա ոչ թե 2014, այլ 103 թիվն է, քանի որ այնտեղ հաշվում են ոչ թե Հիսուսի ծնունդից, այլ Կիմ Չեն Իրի ծնունդից:
13. Կորեայում, եթե կարողանում ես գրել “Կիմ Չեն Իր”, ուրեմն արդեն տառաճանաչ ես:
14. Հյուսիային Կորեայում մահապատիժը հաճախ կատարվում է արկանետով:
15. Սահմանադրության մեջ նշվում է՝ “Քաղաքացիներին երաշխավորվում է խոսքի, գրի, ձայնի, հանրահավաքների և միությունների ազատությունը”:
16. Մինչև 1970 թիվը Հյուսիսային Կորեան տնտեսապես ավելի հարուստ էր, քան Հարավայինը, իսկ հիմա նրա ՀՆԱ-ն Հարավային Կորեայի միայն 2,5% է կազմում:
17. Հյուսիսային Կորեայում 5 տարին մեկ ընտրություններ են անց կացնում, ընտրացուցակներում կա միայն մեկ թեկնածու:
18. Այստեղ ինտերնետից օգտվում է ընդամենը 605 հոգի:
19. Կիջոն Դոնգը օրինակելի քաղաքը, որը կառուցել է Կիմ Իր Սենը Հարավային Կորեայի հետ սահմանին, որպեսզի մարդկանց գրավի դեպի հյուսիս:
20. Հյուսիսային Կորեան վաճառում է իր քաղաքացիներին` որպես ստրուկ Ռուսաստանին անտառտնտեսական գաղութներում աշխատելու նպատակով:
imageimageimageimageimage
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել