Հանցագործության մասին ցանկացած տեղեկատվություն մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի: Այն, որ այդ լուրերը սովորաբար հետագայում բացահայտվում են: 
Հետաքրքիր է հիմա քանի՞ հոգի է մտածում այն մասին, որ Անի Գևորգյանի հայտարարության հիման վրա վաղը առավոտյան, օրինակ, ՀՔԾ-ն կարող է քրեական գործ հարուցել շատ կարևոր մի հոդվածով: Էն ժամանակ ի հայտ կգա էքսպերտիզաներ անցկացնելու հարց, կարող է պարզվել, որ Անիի ասածներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը և մարդը ստիպված լինի պատասխանատվություն կրել սուտ ցուցմունքների համար:
Ավելի խելամիտ չի՞ լինի սպասել բոլոր փաստերի ի հայտ գալուն: Սաղս էլ գիտենք, որ ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ կան, այնտեղ տեղի ունեցող ամեն գործողություն նկարահանվում է: Ինչու՞ չսպասել բոլոր ապացույցներին: Չէ՞ որ այդ քարոզչությունը վերջին հաշվով կարող է վնասել հենց Անիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել