Պարապ էի և որոշեցի խցիկը ձեռքիս մի քիչ ման գալ հին ու ցեխոտ փողոցներով: Ի զարմանս ինձ՝ զբոսանքս ավելի քան հետաքրքիր ստացվեց: Սկզբում ինձ դիմավորեցին քիչ թե շատ պահպանված փողոցներ և հետո կարծես մտա վերացող հիշողություններով լի հին Երևան, հանդիպեցի այդ խարխուլ, բայց անչափ հետաքրքիր բակերում ապրող հին երևանցիներին և նրանց նոր սերնդին, խաղացի այդ բակերում ապրող շնիկի հետ, շոյեցի կատվիկին, մոռացված ու իսկական երևանցիների հետ կիսեցի դարդերը, լսեցի դժգոհություններն ու ըմպեցի իսկական երևանյան դառը սուրճ: Նկարներիցս մեկի մեջ կտեսնեք հին ու փոքրիկ պանդոկի մուտքը և դարբնի աշխատանքը. այն բավականին կայֆոտ վայր է եղել ու հիմնադիրի հետ էլ ծանոթացա, լսեցի տվյալ տեղի կուրյոզ դեպքերից մի քանիսը: Հետո մտա Աբովյան փողոց, որը նույն հին քաղաքի պահպանված մի մասնիկն է ու ակամայից հայտնվեցի ներկայում:
Արդեն կարոտում եմ այն Երևանը, որը եղել է ինձանից առաջ ու ինչքան էլ վազի՝ չի հասնելու օլիգարխների կողմից քանդվող ու «վերակառուցվող» իրականության հետևից. մենք կորցնում ենք իսկական Երևանը ...
Եթե քաղաքապետարանը իսկապես իրականացնի «Հին Երևան» նախագիծը, ես անգամ կհամաձայնեմ երթևեկել 150 դրամով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել