«Իրավունք» թերթը գրում է.

«Երեկ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչ, սկանդալային ակտիվիստ Դանիել Իոնիսյանը հայտարարել էր, որ լքում է տվյալ կուսակցության շարքերը։ Թե ինչով է պայմանավորված վերոնշյալ կուսակցությունից երիտասարդների արտահոսքը՝  ճշտեցինք Երեւանի «Բարեւ Երեւան խմբակցության» ավագանի Դավիթ Սանասարյանից։

Ինչպես նա նշեց. «Կուսակցություն անդամագրվելն ու այնտեղից դուրս գալը բնականոն գործընթաց է, մեզ մոտ երիտասարդության ատահոսք չկա։ Նա այն մարդկանցից է, ով որոշել է իր գործունեությունը այլ տեղ ծավալել, եւ այդ որոշումը մենք հարգում ենք»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել