Թերևս շատերին կհետաքրքրի, թե ինչու հանկարծ որոշեցին ձերբակալել Աշոտ Սուքիասյանին, հայտնի օֆշորային սկանդալի առանցային դեմքերից մեկին:
Բնականաբար, բուն պատճառը կարող են իմանալ միայն նրանք, ովքեր կայացրեցին նման որոշում, իսկ մեզ մնում է միայն վերլուծել և հասկանալ:
Եվ այսպես, Աշոտ Սուքիասյանին ձերբակալեցին այն ժամանակ, երբ ամենուր խոսվում էր կառավարության` 2013 թվականի տնտեսական աճի կոլապսի, գազային պայմանագրի, պարտադիր կուտակային ֆոնդի ընդունման և այլնի մասին, որոնց արդյունքում քննադատությունների գլխավոր թիրախը ՀՀ կառավարությունն էր` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի: 
Նույն Տիգրան Սարգսյանի ուսերին էր ծանրացած նաև հայտնի օֆշորային սկանդալը, և այժմ, թերևս նպատակ կա գոնե այդ մի թեման «ջրել»: Այսինքն Աշոտ Սուքիասյանի ձերբակալությունից հետո կլինի թատերականացված և ամենայն մանրամասնությամբ լուսաբանվող դատավարություն, որտեղ Աշոտ Սուքիասյանը դատավորի խիստ հայացքի ներքո կընդունի, որ հայտնի օֆշորային սկանդալի հիմնական մեղավորը ինքն է և միայն ինքը, և ուրիշ ոչ ոք: 
Աշոտ Սուքիասյանի քավության նոխազացման ֆոնին բյուրեղյա մաքրությամբ հանրության առաջ կհառնի օֆշորային Եռյակի հայտնի դուետը` Տիգրան Սարգսյան-Նավասարդ Կճոյան գործող դեմքերով: Իսկ Աշոտ Սուքիասյանը կստանա իր «խիստ» պատիժը` հանրությանը մոլորության մեջ գցելու համար` մի քանի տարվա ազատազրկման ձևով:
Ահա այսպիսի խնդիրներ և դրանց լուծման մեթոդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել