Էս վերջերս ընկերներիցս  մեկն ասաց, որ ես տարօրինակ մարդ արարած եմ, որ էնպիսի տպավորություն ա, թե հատուկ եմ ինձ բարդացնում, որ ոչ մեկ ինձ չհասկանա:
Էդ պահին մի հատված հիշեցի, գոնե ինձ համար շատ կարևոր խոսակցությունից, որտեղ մի ուրիշ Բարդի հետ խոսում էինք շրջապատի մարդկանց ու հատկապես մեր բարդության մասին: Էդ խոսակցության օրը ես, իհարկե, չէի հասկանում, թե ինչքան կարևոր էին էդ կցկտուր բառերը, բայց հիմա հաճախ եմ փորփրում նամակներս ու կարոտում էդ օրը:
Ընդհանրապես նամակների արխիվ փորփորելը ինչ-որ տխուր բանի մասին ա խոսում, շատ տխուր բանի...

-Ես ընդհանրապես շատ բարդ եմ ու դա առանձնապես գլուխ գովալու բան չի: Դրա պատճառով գիշերները համարյա չես քնում..դե համենայն դեպս ես:
-Նույնը: Հետս ոչ մեկ յոլա չի գնում: Արդեն սովորել եմ մենակ ուրախանալուն ու նեռվայնանալուն: Տխուր ա:

Ընդհանրապես սովորություն չունեմ գոռալ, թե բարդ եմ, ու ոչ ոք ինձ չի հասկանում, որովհետև դա մի տեսակ ստորաքարշ ու անիմաստ քայլ ա էն մարդկանց կողմից, ովքեր ուզում են բարդ երևալ:
Ինձ թվաց, թե ես դարձա էն, ինչ կամ, ներկայացա իմ բնական գույներով...ես չգոռացի, այլ` խոստովանեցի, բացվեցի...ու ինքը հասկացավ:
Կարոտում եմ իմ Բարդին,
Նախանձում, որ ոչինչ չգիտի...
Երևի մի քիչ էլ խաբում եմ ինձ...
Ու մի քիչ էլ հույս տալիս, որ դիմանամ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել