Առավոտյան արթնանում է, աշխատանքի կամ դասի է գնում:
Նստում է լիքը լցված երթուղային, մի կերպ տեղ է հասնում, անում է իր դասը կամ գործը, անում է մի կերպ, մի օր լավ, մի օր՝ վատ: Ու չի պայքարում, որ երթուղայինը էլ լիքը չլինի,ու վաղը էլի մի կերպ տեղ է հասնում, 
գործի կամ դասի:
Քաղաքում, երկրում, աշխարհում շատ վատ բաներ են լինում, իսկ ինքը ոչ մեկի դեմ ձեռք չի բարձրացնում, ինքը գնում է իր դասին կամ գործին գլուխը կախ: Անում է իր գործը, մի օր լավ, մի օր՝ վատ:
Երեկոյան տուն է գալիս, սնվում է, հեռուստացույց է դիտում:
Բավարարում է իր փոքր կրքերն ու վախենում է մեծերից:
Ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ, ամեն ինչ գրեթե անգույն. մոխրագույն ու դարչնագույն: Միայն թե երբեմն կրծքի տակ, սրտի մոտերքում մի բան է խլրտում, ոչ այն է՝ ցավում է, ոչ այն է՝ հաճելի է: Միայն թե երբեմն կրծքի տակ մի բան է խաղում ու իրեն անհանգստացնում: Չի հասկանում, թե ինչ է, ուշադրություն չի դարձնում…շարունակում է ապրել, մի օր լավ, մի օր՝ վատ, ինքն իր փոքրիկ գործերով, ինքն իր նեղ կյանքում… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել