Ազգային մրցունակության հիմնադրամի՝ 35 մլն եվրո արժողությամբ գաղափարը՝ Միջուկային բժշկության կենտրոնը, խոստանում է ուղիղ հարված հասցնել երկրում մահացության 70 %-ի պատճառ հանդիսացող քաղցկեղային և սրտաբանական հիվանդություններին: Ռադիոիզոտոպների արտադրամաս և ախտորոշման կենտրոն. սա՝ ծրագրի առաջին փուլով: 
Արդեն 3 տարին է, Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի ուշադրության կենտրոնում են երիտասարդ ֆիզիկոսները: Սա պետական մոտեցում է՝ հատուկ ֆինանսական աջակցությամբ: 40 մլն դրամ՝ 2010-ին, 90 մլն՝ նախորդ տարի, նույնքան էլ պետական գանձարանը երիտասարդ ֆիզիկոսների համար նախատեսել է՝ այս տարի: Այս գումարով ուսանողները արտերկրում մասնակցում են գիտաժողովների, աշխատում գիտական խոշորագույն կոլաբորացիաներում, խրախուսվում հանրահայտ գիտական ամսագրերում տպագրվելու համար...Եվ վերջապես՝ կրթությանը զուգահեռ աշխատում են Ազգային գիտական լաբորատորիայում...այսպես, այսօր արդեն գիտական կենտրոնը 50 նոր աշխատակից ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել