ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 12–ին` ժամը 11:30–ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: 

Դժվարանցանելի են Սելիմի և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Իջևան - Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Մարալիկ - Գյումրի, Թալին - Մարալիկ, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս, Գավառ - Մարտունի ճանապարհահատվածները:

Փակ է Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Բացի վերը նշված ճանապարհահատվածներից Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել