Սպիտակի երկրաշարժի 10-ամյա տարելիցին՝ 1998թ. դեկտեմբերի 7-ին, նորաստեղծ Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամները ՀԺԿ նախագահ Կարեն Դեմիրճյանի և ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ Սպիտակում և Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այդ օրը Սպիտակ էր ժամանել նաև ԽՍՀՄ կառավարության վերջին նախագահ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովը: Նրա և Կարեն Դեմիրճյանի հանդիպումն այդ օրվա ամենահուզիչ տպավորությունն էր, որը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից, ինչպես չեն ջնջվի մեր հիշողությունից այս երկու քաղաքական հսկաներին ուղղված մարդկային անսահման հավատի և անկեղծ վստահության բազմաթիվ դրսևորումները: 
Ո՞վ կիմանար այդ օրը, որ մեկ տարուց պակաս ժամանակ անց ժողովրդի արթնացած հույսն ու հավատը դաժանաբար կգնդակահարվեն և երկրում կհաստատվի ներկայիս պիղծ մթնոլորտը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել