Ըստ լրատվամիջոցների` առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սակայն այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս որոշ եզրահանգումներ անել: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ալիևի այցը Թուրքիա, որտեղ քնարկվեց նաև ԼՂՀ հարցը, իսկ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծեց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման կարևորությունը և արտահայտեց իրենց կոշտ դիրքորոշումը Արցախի հարցում: Թուրքական պետության ղեկավարությունն էլ իրենց հերթին ևս մեկ անգամ ընդգծեց իր անվերապահ աջակցությունը իր կրտսեր եղբայր` Ադրբեջանի նկատմամբ, դրանով փորձելով «ուժեղացնել» Ալիևի դիրքերը բանակցություններից առաջ և արժանացավ հայկական կողմի կոշտ պատասխանին, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվում էր, որ Թուրքիան իրավասու չէ որևէ կերպ միջամտել ԼՂՀ հարցի կարգավորմանը: Իսկ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը և հրադադարի ռեժիմի խախտումները հակառակորդի կողմից մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ԼՂՀ խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, և Ալիևը վերընտրվելուց հետո պարզապես ցանկանում է իր ժողովրդին ցույց տալ, որը ինքը պատերազմի չի գնում Արցախի համար ոչ թէ այն պատճառով, որ համոզված է` պարտվելու է, այլ այն պատճառաբանությամբ, որ բանակցային գործընթացը համարում է արդիական:

պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել