վարդան-պետրոսյանՎարդան Պետրոսյանի հետ այսպիսի վարմունքը հարված է ողջ մտավորականությանը:

Արդեն շուրջ երեք տասնյակ մտավորականներ երաշխավորագիր են ստորագրել Վարդան Պետրոսյանի համար: Երաշխավոր է կանգնել անգամ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և շատ այլ քաղաքական գործիչներ, սակայն` ապարդյուն: Անօգուտ են անցնում բոլոր մտավորականների և քաղաքական գործիչների ելույթներն ու հրապարակումները: Պետական ողջ ապարատը լռում է: Ինչո՞ւ:

Ի՞նչ արեցին թուրքերը 1915 թվականին. ցեղասպանության առաջին փուլում սպանեցին 600 մտավորական: Եվ ի՞նչ են անում այսօր մեր իշխանավորները. արհամարհում են երկրի ողջ մտավորականությանը (ավելին են անում, քան պարզապես սպանելը): Եվ այս ամենից հետո էլ ի՞նչ կարելի է սպասել այս իշխանություններից՝ ցեղասպանությու՞ն: Դա վաղուց է սկսվել մեր երկրում:

Ոտքի ելեք, Հայ ժողովուրդ, սա հարված է ընդդեմ մեր ազգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել