Այսօր մի քանի լրատվամիջոցներով և սոցիալական կայքերով տեղեկատվություն էր տարածվել՝ կապված «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված «Տաշիր Պիցցա»-ում նախօրեին տեղի ունեցած տհաճ միջադեպի հետ: Տեղեկացնում ենք, որ ներկայումս ուսումնասիրվում են թյուրիմացության պատճառները, և վստահեցնում ենք, որ բոլոր մեղավորներն անխտիր պատժվելու են: Գիտակցելով հանդերձ, որ որևէ կազմակերպություն լիարժեք ապահովագրված չէ նման իրավիճակներից, առավել ևս, որ մի շարք գործոններ պայմանավորված են սնունդ արտադրող և պիցցերիաների ցանցի մատակարար հանդիսացող կազմակերպությունների բարեխղճությունից, մենք հայցում ենք անախորժության մեջ հայտնված քաղաքացիների ներողամտությունը: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ պատրաստ ենք առաջիկայում կազմակերպել բաց դռների օր, որի ժամանակ ցանկացած ոք կարող է ծանոթանալ աշխատանքային պայմաններին, ինչպես նաև օգտագործվող մթերքներին: Խնդրում ենք բոլոր քաղաքացիներին՝ երբևէ ամենափոքր խախտման կամ թյուրիմացության առնչվելու դեպքում տեղեկացնել (010)511127 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով, ինչի համար մեծապես շնորհակալ կլինենք:

«Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել