Ժողովո˜ւրդ, ձեր օգնության կարիքն ունենք, խնդրում եմ խորհուրդ տալ` ինչպես վարվել նման իրավիճակներում և ի՞նչ գործողություններ ձեռնարկել պաշտպանված լինելու համար...
Ուրեմն այսօր Դալմա առևտրի կենտորնում էի քրոջս հետ, որոշեցինք ընդմիջում անել. Տաշիր պիցցայից պիցցա վերցրեցինք, նախապես վճարեցինք, երկրորդ կտորը ուտելիս քուրս կարելի է ասել ուղղակի փսխեց՝ ապակու կտոր էր պիցցայի մեջ. գիտեք` նման դեպքերում ինչ ենք անում, որ ստամոքսը մաքրվի, հետո մոտեցանք բաժին, ասեցինք, որ ապակու կտոր էր պիցցայում, մենեջերին փորձեցինք տեսնել, ապարդյուն, փոխարենը աշխատողները այնպես հարձակվեցին, մուննաթ եկան, մի հատ նույնիսկ ներողություն չխնդրեցին՝ ասելով ում ուզում եք բողոքեք, սնունդա, մեջը ամեն ինչ էլ կարա լինի, մենք ինչ մեղավոր ենք. կարծես իրանք չեն հենց պիցցայի բաղադրությունը պատրաստում:

Մենեջերը այդպես էլ չհայտնվեց, փոխարենը աշխատողները շարքային սպասարկողից սկսած խոհարարով վերջացրած բառացիորեն անպատվեցին, ու արդեն չգիտեինք` զարմանանք, որ սննդի մեջ ապակու կտորներ են, թե աշխատողների նման սուր արձագանքից ապշենք: Ասելս էն է, որ ոչ մի ձևով պաշտպանված չենք, սովորական ընդմիջումը կարա կյանքի համար վտանգավոր լինի: Փաստորեն այսուհետև պիցցա պատվիրելիս պետք է հարցնենք բաղադրության մեջ ապակու կտորներ հո պատահաբար չկա՞ն որպես բոնուս: Ապակու կտորը որպես «հուշ» անձեռոցկում փաթաթեցինք ու քոռ ու փոշման գնացինք մեր գնումները շարունակելու: Սննդի գծով մենեջերի կամ պատասխանատուի գտնել այդպես էլ չեղավ, բայց մեկա, դեռ մտածում ենք` ինչ կարելի է անել, որ նման դեպքերից քիչ թե շատ ապահովված լինենք: 


Հ.Գ. Բարկացաաած ու վախեցաած հետևանքների համար, հարցա, արդյո՞ք էլի են կտորներ եղել մեր գտած մեկից բացի: Քաղաքակիրթ երկրներում նման դեպքերում կազմակերպությունը լուրջ պատասխանատվության կենթարկվեր, բայց մեր մոտ, տարրական քաղաքավարության կանոններից ելնելով, ոչ մեկ նույնիսկ ներողություն չխնդրեց, մենեջերն էլ նույնիսկ սենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով, թե տեղում չէ: Իրանց պետքա էդ ապակիներով պիցցան ախորժակով ուտեցնել, որ հասկանան` ինչ է նշանակում հաճախորդի հետ նման ձևով վարվել:
Մեր «այդքան սիրելի» Տաշիր պիցցայում սովորական ընդմիջումը չարիք դարձավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել