վարդան-պետրոսյան

Վարդան Պետրոսյանի ձերբակալությունը նշանակում է հայ մշակույթի ձերբակալում:

ՀՀ պետական մարմինները պետք է մի կարևոր բան հասկանան, որ Վարդան Պետրուսյանը դա լոկ անհատ չէ: Նա պարզապես մարդ լինելուց առաջ մի երևույթ է, ով այս վատագույն պայմաններում ստեղծում է հայկական մշակույթ` հոգևոր արժեք: Եվ այստեղից հետևություն է պետք անել, որ Վարդան Պետրոսյանի վրա ձեռք բարձացնելով, ձեռք են բարձացնում առաջին հերթին հայ մշակույթի վրա: Շատերը կհիշեն, թե ինչպես ազգովի հավաքվեցինք և մահից փրկեցինք երգահան Ռուբեն Հախվերդյանին: Ինչու դա արեցինք: Քանի որ նրան կորցնելով` հայ ազգը կկորցներ նրա երգերը` ստեղծվող մշակույթը, որը նա դեռ հետո պետք է գրեր: Նույն իրավիճակն է նաև հիմա: Կա մշակույթ արարողին կորցնելու վտանգ, և չպետք է դա թույլ տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել