5Այսօր բոլորս մեր ներսում գիտակցում ենք մեր պետության արագընթաց գահավիժումը` ներկա իշխանությունների կողմից վարած անբարո քաղաքականության հետևանքով: Բոլորը, եթե անգամ չեն մեկնում երկրից, ապա միանշանակ մտածում են, որ իրենք էլ մի օր կլքեն այս երկիրը: Հայ ժողովուրդը գտնվում է աննկարագրելի օրհասական դրության մեջ, քանզի այսօր երկրի ներսում իշխանությունները ձեռք են բարձրացնում յուրաքանչյուր քաղաքացու բարոյականության և ազգային արժանապատվության վրա: Հարյուրից իննսունիննս խոսում ենք հեղափոխության մասին: Շատերը գտնում են` հեղափոխության միակ տարբերակը կոշտ միջոցներն են, սակայն ոչ ոք ոտքի չի ելնում` պայքարը համարելով անիմաստ: Անկախ այն փաստից, որ Շանթ Հարությունյանը ընտրեց անօրեն ճանապարհ, նա փորձում էր լավ գործ անել, նա կատարում էր մի բուռ դարձած ազգի կամքը և դրա համար զոհեց ոչ միայն իրեն, այլ նաև իր զավակին: Այսօր ո՞վ կվտանգի իր սեփական անձը հանուն հայրենիքի: Եվ հենց սրա համար պետք է բարձացնել դրոշը և գոչել` ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՆՔ, ՇԱՆԹԸ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ԱԶԳԻ ԿԱՄՔԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել