Վերջապես ավարտվեց Հայաստանի Գրողների միության արտահերթ համագումարը... 199ձայնով ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Հովիկ Հովեյանը ստացավ 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 18, Ռոմիկ Սարդարյանը՝ 4...
Ամենակարևորն այն էր, որ վերջապես միությունում ընտրություն տեղի ունեցավ, այլընտրանքներ ձևավորվեցին, փշրվեցին որոշ կարծրատիպեր... Ի վերջո, նախորդ համագումարի քվեարկության հաշվարկի խայտառակության խարանը մաքրվեց ՀԳՄ դեմքից. այս անգամ հաշվիչ հանձնաժողովն աշխատեց առանց հուշումների, առանց ,,սրբագրումների,,... Իսկ առհասարակ, լրջորեն պետք է մտածել այն մասին, որ մեր երկրում օրենք ընդունվի ստեղծագործական միությունների մասին: Այսպես չի կարելի, իշխանություններն ամեն ինչ անում են՝ ոչնչացնելու ստեղծագործական մտավորականությանը, այդ մտավորականությունն էլ դեռ ապրում է ,,սովետի թվերի,, հոգեբանությամբ...+



