«Անժի»-«Սպարտակ». Մովսիսյանի գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակին»Sport.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում հանդիպել էին «Անժին» և «Սպարտակ»:

«Սպարտակը» «Անժիին» հաղթեց 1-0 հաշվով:
Առաջին խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու հնարավոևություն, սակայն ավելի համառ գտնվեց «Սպարտակը»: Հյուրերին 1-0 հաշվով 28-րդ րոպեին առաջ մղեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը փոխարինվեց 69-րդ րոպեին, իսկ Արազ Օզբիլիսը հայտավորված էր պահեստայինների թվում և փոխարինման դուրս եկավ 90-րդ րոպեին:

«Սպարտակը» վաստակեց 27 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել