Առանց լուրջ հիմքերի չի կարելի նշիկները հեռացնելDoctors.am-ը գրում է.

Նշիկները հեռացնելու որոշումը, իհարկե, հիվանդն ինքն է կայացնում` հաշվի առնելով քիթ - կոկորդ-ականջաբանի մասնագիտական տեսակետը: Մարդու օրգանիզմում ավելորդ օրգաններ չկան. նշիկներն իրականացնում են արյան արտադրման և պաշտպանական ֆունկցիաներ:
Նրանք մասնակցում են դիմադրողականության ամրացմանը` արտադրելով պաթոգեն վիրուսների և միկրոբների դեմ պայքարող մասնիկներ: Հետևաբար, նշիկները շատ կարևոր են իմունային համակարգի համար, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում դրանք հեռացնել: 
Նշիկները հեռացնելուց հետո օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան կտրուկ ընկնում է, և վարակներն շատ ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ: Սակայն նշիկների հաճախակի հանդիպող հիվանդություններից սուր և քրոնիկ տանզիլիտը կարող է լուրջ բարդույթներ առաջացնել: Նման ծայրահեղ դեպքերում վիրահատական միջամտությունը պարտադիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել