
Խեղճ մարդիկ: Նրանք ինձ մոտ ոչ թե արհամարհանք են հարուցում, այլ անսահման խղճահարություն: Մարդկային կեցության բոլոր գաղտնիքներից ես կարողացա գուշակել մեկը. կյանքում ամենից շատ մենք տառապում ենք հավերժական միայնությունից, և մեր բոլոր արարքները, մեր բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ փախչենք դրանից: Եվ նրանք, այդ սիրեկանները, որ օթևանում են բաց երկնքի տակ դրված նստարաններին, մեզ պես, բոլոր կենդանի արարածների պես ձգտում են գոնե մեկ ակնթնարթ իրենց չզգալ միայնակ: Սակայն նրանք, ինչպես և մենք, միշտ եղել են ու կլինեն միայնակ: Ոմանք դա ուժգին են զգում, մյուսները` թույլ. ահա և ողջ տարբերությունը: Ինչ էլ մենք անենք, ինչքան էլ դեսուդեն նետվենք, որքան էլ կրքոտ լինի մեր սրտի մղումը, շուրթերի կոչն ու գրկախառնության ավյունը, մենք մշտապես միայնակ ենք…
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/10/19/%D5%A3%D5%AB-%D5%A4%D5%A8-%D5%B4%D5%B8%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել