1in.am-ը գրում է.
Ջութակը, որով երաժիշտները նվագել են ջրասույզ լինող «Տիտանիկ» նավում, աճուրդում վաճառվել է 900 հազար ֆունտով, ինչը համարժեք է 1.456 մլն դոլարի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սա ռեկորդային գումար է, որով երբևիցե վճարվել է ջրասույզ եղած նավի իրերի համար: Գնորդի անունը չի նշվում:
Աճուրդը կազմակերպել է Henry Aldrige & Son աճուրդի տունը: Լոտի նախնական արժեքը եղել է 300 հազար ֆունտ: Ջութակի հետ գնորդը ստացել է նաև նոտայի տետրը և պատյանը, որում պահպանվել է այն:







Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_223630.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



